23:10  ,  26 հոկտեմբերի, 2014

Մարեյը հաղթեց Վալենսիայի մրցաշարում

Բրիտանացի Էնդի Մարեյը նվաճեց թենիսի Վալենսիայի մրցաշարի հաղթողի տիտղոսը: Եզրափակիչում նա 3 սեթում դժվարին հաղթանակ տարավ իսպանացի Թոմի Ռոբրեդոյի նկատմամբ: Մարեյից 3 ժամ 20 րոպե պահանջվեց 3:6, 7:6, 7:6 հաշվով կամային հաղթանակ տանելու համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բրիտանացին հաղթել էր նաեւ Ավստրիայի բաց առաջնությունում:

ATP Valencia Open 500, եզրափակիչ

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – Թոմի Ռոբրեդո (Իսպանիա) - 3:6, 7:6 (9:7), 7:6 (10:8)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում