21:55  ,  26 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին վայրկյաններին փրկվեց «Չելսիի» դեմ խաղում

Get Adobe Flash player

Անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց առաջատար Լոնդոնի «Չելսիին»: Դիդյե Դրոգբայի գոլի շնորհիվ Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթում էր մինչեւ 94-րդ րոպեն, սակայն մանչեսթերցիները փրկվեցին պարտությունից՝ 1:1:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: 56-րդ րոպեին «Չելսիի» 36-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան բացեց հաշիվը: Լոնդոնցիները վստահ էին պաշտպանվում, բայց ավելացված ժամանակում հոլանդացի հարձակվող  Ռոբին վան Պերսին դաշտի տերերին փրկեց պարտությունից:

Մոուրինյոյի թիմը հավաքեց 23 միավոր եւ 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին»: Լուի վան Գալի թիմը 13 միավորով 8-րդն է:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 1:1

Ռոբին վան Պերսի, 90+4 - Դիդյե Դրոգբա, 53

Հեռացում՝ Բրազնիսլավ Իվանովիչ, 90+4 («Չելսի»)

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Ռաֆայել, Սմոլինգ, Ռոխո, Շոու, Բլինդ, Ֆելաինի, Յանուզայ, Մատա (Ջեյմս Ուիլսոն, 67), Դի Մարիա, Վան Պերսի:  

«Չելսի». Կուրտուա, Իվանովիչ, Կեհիլ, Թերի, Ֆելիպե Լուիս, Մատիչ, Ֆաբրեգաս, Վիլիան (Զումա, 90+3), Օսկար (Օբի Միկել, 67), Ազար (Շյուրլե, 90), Դրոգբա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում