21:18  ,  26 հոկտեմբերի, 2014

Մատս Հումելս. Աստիճանաբար ավելի դժվար է դառնում բացատրել այս ամենը

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Հանովերից» կրած պարտությունը:

«Չենք զիջել մեր մրցակիցներից ոչ մեկին, սակայն մեկը մյուսի հետեւից պարտվել ենք: Այժմ թիմի համար շատ բարդ շրջան է: Աստիճանաբար ավելի դժվար է դառնում բացատրություն տալ տեղի ունեցածին: «Հանովերի» դեմ խաղում արժանի չէինք պարտություն, սակայն դա ոչինչ չի փոխի: Կորցրեցինք խաղի հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ: Դրա փոխարեն գոլ խփեց մրցակիցը»,- Հումելսի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Բունդելիգայում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը եւ 9-րդ տուրից հետո 7 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում