20:44  ,  26 հոկտեմբերի, 2014

Ռոջեր Ֆեդերերի 82-րդ տիտղոսը

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած թենիսի ATP շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակով:

Եզրափակիչում շվեյցարացին 6:2, 6:2 հաշվով հաղթեց բելգիացի Դավիդ Գոֆենին: Մրցախաղը տեւեց 51 րոպե:

33-ամյա Ֆեդերերը 82-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում: Սա նրա 5-րդ տիտղոսն էր այս մրցաշրջանում:

Բազել, եզրափակիչ

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 6:2, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում