19:50  ,  26 հոկտեմբերի, 2014

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ

Իտալական A Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում 2 անպատասխան գնդակ ուղարկեց սիցիլիական «Պալերմոյի» դարպասը: Գործող չեմպիոնից աչքի ընկան չիլիացի Արտուրո Վիդալն ու իսպանացի Ֆերնանդո Լյորենտեն

«Յուվենտուսը» 22 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Ռոման» ունի 19 միավոր: 

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» - «Պալերմո»՝ 2:0

Արտուրո Վիդալ, 32, Ֆերնանդո Լյորենտե, 64

«Ուդինեզե» - «Ատալանտա»՝ 2:0

Անտոնի Դի Նատալե, 6, Սիրիլ Տերեու, 36

«Կյեւո» - «Ջենոա»՝ 1:2

Էրվին Զուկանովիչ, 36 – Ալեսանդրո Մատրի, 76, Մաուրիսիո Պինիլյա, 84

Հեռացում՝ Իվան Ռադովանովիչ, 73 («Կյեւո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով