16:33  ,  26 հոկտեմբերի, 2014

«Գանձասարը» պարտվեց Երեւանում, «Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Ալաշկերտը» տանը նվազագույն հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին», իսկ Երեւանի «Փյունիկը» Գյումրիում ոչ ոքի խաղաց «Շիրակի» հետ՝ 0:0: «Ալաշկերտի» հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց Արսեն Բալաբեկյանը:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

Հոկտեմբերի 26

«Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 1:0

Արսեն Բալաբեկյան, 50

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:0

Հոկտեմբերի 25

«Բանանց» - «Միկա»՝ 0:2

Անդրանիկ Ոսկանյան, 32, Տիգրան Բարսեղյան, 46

«Արարատ» - «Ուլիս»՝ 2:3

Քոլին Քինգ, 27, 39 – Հովհաննես Գոհարյան, 6, Արտակ Ալեքսանյան, 33 (11մ.), Լուբադո Մուսոնդա, 44

Հեռացում՝ Սլոբոդան Լալիչ, 45 («Ուլիս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում