14:25  ,  26 հոկտեմբերի, 2014

Հայ ըմբիշները ոսկե եւ արծաթե մեդալներ են նվաճել Վլադիկավկազում

Հայաստանի ներկայացուցիչները 2 մեդալ են նվաճել Վլադիկավկազում ավարտված կրկնակի օլիմպիական չեմպիոն Սոսլան Անդիեւի անվան ազատ ոճի ըմբշամարտի 36-րդ խաղարկությունում, որին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Սլովակիայի, Բելառուսի եւ Ադրբեջանի 250 ըմբիշներ:

Հայ ըմբիշներից 57 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Գարիկ Բարսեղյանը, իսկ Արտակ Հովհաննիսյանն արժանացավ արծաթե մեդալի:

Արայիկ Բաղդադյանի գլխավորած թիմի կազմում հանդես եկան նաեւ Գրիգոր Գրիգորյանը, Գեւորգ Համբարձումյանը (երկուսն էլ 74 կգ), Արման Մկրտչյանը, Խաչիկ Շառոյանը (երկուսն էլ 86 կգ), Վիկտոր Կազիշվիլին (97 կգ) եւ Հարություն Դիլբարյանը (125 կգ): 

Լուսանկարում՝ Գարիկ Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում