23:25  ,  24 հոկտեմբերի, 2014

Ռոնալդու. Սպասվում է հրաշալի հանդիպում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայությունը հրաշալի է լինելու:

«Մեզ հրաշալի հանդիպում է սպասվում: Հույս ունեմ, որ երկրպագուներին դուր կգա: Ես հավասար պատասխանատվությամբ եմ պատրաստվում բոլոր հանդիպումներին: Ցանկանում եմ ցուցադրել նույն ֆուտբոլը բոլոր մրցակիցների դեմ՝ լինի «Բարսելոնոն» կամ այլ թիմ:

Իմ ամբիցիաներից առանցքայինը շարունակելն է խաղալ ամենաբարձր մակարդակի վրա: Ամեն նոր մրցաշրջան առանձին փորձություն է: Այս մրցաշրջանը բացառություն չէ: Նույն խնդիրներն ու նպատակներն են դրված: Ես միշտ ցանկանում եմ լինել լավագույնը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է football-espana-ն:

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում