14:18  ,  24 հոկտեմբերի, 2014

Պոգբան երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, տեղեկացնում է իտալական ակումբի կայքը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ը: Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պոգբան տարեկան կստանա 3.5-4.5 միլիոն եվրո աշխատավարձ: 21-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվելու էր 2016-ին:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 2012-ին է տեղափոխվել թուրինյան ակումբ: Ամռանը նրա ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն եւ Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում