Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնել են Ստամբուլ, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կմրցեն «Գալաթասարայի» հետ:
«Ստամբուլի ճանապարհին ենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի վերադառնանք հաղթանակով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:
«Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում