17:58  ,  18 հոկտեմբերի, 2014

«Ուլիսը» խփեց 7 գոլ, «Ալաշկերտը» չպահպանեց 3 գոլի առավելությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրում առաջատար «Ուլիսը» «Հանրապետական» ստադիոնում 7:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» տանը ոչ ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ՝ 3:3: 56-րդ րոպեին 3 գոլի առավելություն ստացած «Ալաշկերտը» բաց թողեց հաղթանակը:

«Ուլիսից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ 2 տարվա ընդմիջումից հետո կարիերան վերսկսած Հովհաննես Գոհարյանը, իսկ «Փյունիկից» 2 գոլ խփեց մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն, ով 8 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Գոհարյանը դարձել է 7 գոլի հեղինակ:

«Ուլիսը» շարունակում է անպարտելիության շարքը եւ 28 միավորով առաջատարն է: Մեկ խաղ պակաս անցկացրած «Փյունիկը» 17 միավորով երկրորդ տեղում է:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր 

«Ուլիս» - «Գանձասար»՝ 7:1

Հովհաննես Գոհարյան, 3, 5, 74, Զամիր Զանաշիա, 16, Արտակ Ալեքսանյան, 27, Ռադե Դուգալիչ, 71, Ալիկ Էլյազյան, 73 – Վասիլի Պալագնյուկ, 66

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3:3

Կամո Հովհաննիսյան, 73, Սեզար Ռոմերո, 78, 84 – Արամ Հովսեփյան, 12, Միհրան Մանասյան, 13, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում