10:16  ,  14 հոկտեմբերի, 2014

Կոնտեն 1987-ից դարձավ 4 անընդմեջ հաղթանակ տարած Իտալիայի թիմի առաջին մարզիչը

Անտոնիո Կոնտեն դարձավ Իտալիայի հավաքականի առաջին մարզիչը, ում գլխավորությամբ թիմը 1987-ից սկսած հաղթել է մեկնարկային 4 անընդմեջ խաղում, տեղեկացնում է Opa Paolo-ի թվիթերյան էջը:

Նախորդ անգամ նման արդյունքի հասել էր Ադզելիո Վիչինին, ով Իտալիայի հավաքականը գլխավորել է 1986-1991-ի ընթացքում: Կոնտեի գլխավորությամբ Իտալիայի հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Հոլանդիայի ազգային թիմին, ապա Եվրո-2016-ի ընտրական փուլում՝ Նորվեգիայի, Ադրբեջանի եւ Մալթայի հավաքականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում