19:04  ,  13 հոկտեմբերի, 2014

Ֆրանսիայի հավաքականի մարզումը՝ Երեւանում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացրել է նախախաղային մարզում։ Դիդյե Դեշամի թիմը պատրաստվում է Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Ֆրասիացիները Երեւան են ժամանել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ՝ Մանդանդա («Մարսել»), Լյորիս («Տոտենհեմ»),Բենուա Կոստիլյա («Ռեն»)։

Պաշտպաններ՝ Մբիվա («Ռոմա»), Դինյե (ՊՍԺ), Էվրա («Յուվենտուս»), Մանգալյա, Սանյա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մաթյո («Բարսելոնա»), Վարան («Ռեալ»), Ժալյե («Լիոն»)։

Կիսապաշտպաններ՝ Կաբայ, Մատյուիդի (երկուսն էլ՝ ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Շնեյդերլին («Սաութհեմփթոն»), Սիսոկո, Կաբելյա (երկուսն էլ՝ «Նյուքասլ»), Գրիզման («Աթլետիկո»), Վալբուենա («Դինամո»)։

Հարձակվողներ՝ Բենզեմա («ՌԵալ»), Ժինյակ («Մարսել»), Ռեմի («Չելսի»), Պայե («Մարսել»)։

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով