19:10  ,  10 հոկտեմբերի, 2014

Էդգար Մանուչարյան. Փոխարինող ֆուտբոլիստները պետք է ապացուցեն, որ արժանի են խաղալ հավաքականում

Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի Հայաստանի - Սերբիա խաղում վնասվածքներ ունեցող հայ առաջատար ֆուտբոլիստներին փոխարինողները պետք է առավելագույն ջանք գործադրեն եւ ապացուցեն, որ արժանի են ազգային հավաքականի խաղացողի կարգավիճակին: Այդ մասին նախախաղային մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Գտնվում եմ շատ լավ մարզավիճակում: Շատ լավ եմ ինձ զգում, թե ֆիզիկապես, թե հոգեպես:
Այս խաղում փոխարինվող ֆուտբոլիստները պետք է ապացուցեն, որ արժանի են խաղալ հավաքականում: Մենք պետք է միասնական թիմ լինենք: Ես հույս ունեմ եւ զգում եմ, որ լավ արդյունքի կհասնեմ»,- ասաց Էդգար Մանուչարյանը:

Հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Սերբիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով