17:33  ,  10 հոկտեմբերի, 2014

Բրանիսլավ Իվանովիչ. Վաղը կկարողանամ հանդես գալ

Մենք մեր ուժերը վաղը չենք խնայելու, ազգային հավաքականի համար խաղալը մեծ պատիվ է, ասաց Սերբիայի հավաքականի ավագ, Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը Երեւանում ընթացող ասուլիսում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ես ոտնաթաթի ցավեր ունեմ եւ մեկ մարզում եմ միայն բաց թողել: Կարծում եմ, որ վաղը կկարողանամ հանդես գալ: Հայաստանի համար սա մեծ հնարավորություն է խաղալ Եվրո-2016-ին, քանի որ արդեն երկու թիմ են ուղեգիր ստանում եւ մեկն էլ անցումային խաղերում կարող է նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Ես գիտեմ, որ Դանիայի հետ խաղում հայերը լավ էին խաղում, բայց պարտվեցին: Առաջին խաղերում ամենակարեւորը հաղթանակն է: Մենք բաց ենք թողել առաջին տուրը, բայց կարծում եմ՝ վաղվա խաղի համար ունենք բավական փորձ եւ կկարողանանք լավ հանդես գալ:

Գիտեմ, որ Հայաստանի հավաքականում շատ առաջատար ֆուտբոլիստներ հանդես չեն գալու, բայց հայկական թիմը կանի ամեն բան հաղթելու համար: Ես ուրախ եմ, որ ես եւ Մատիչը՝ իմ ակումբակիցը կարող ենք վաղվա խաղում լավ հանդես գալ: Մենք մեր ուժերը վաղը չենք խնայելու: Ազգային հավաքականի համար խաղալը մեծ պատիվ է: Մեր խմբում հինգ թիմ է: Եվ բոլորը ունեն եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավարություններ: Այս խմբում մենք սխալվելու ավելի քիչ հնարավորություն ունենք: Նախորդ շրջափուլերից մենք շատ բան ենք սովորել: Հայաստանի հետ վաղվա խաղը բանալի է մեր հետագա ճակատագրի համար:

Հայաստանի հետ նարորդ խաղը յոթ տարի առաջ մեզ համար ամենադժվարներից էր: Թիմը գրեթե լիովին փոխվել է: Բայց հույս ունենք, որ կլինի խաղի նույն մակարդակը: Վերջին երկու ընտրափուլերում Սերբիան գուցե եւ շատ պարտություններ ունեցավ, բայց այս անգամ մենք ավելի մոտիվացված ենք: Ֆրանսիայի հետ խաղը ցույց տվեց մեր թիմի թույլ եւ ուժեղ կողմերը: Մենք լավ թիմ ունենք եւ հավատում ենք, որ կկարողանանք դուրս գալ եզրափակիչ փուլ»,- ասաց Բրանիսլավ Իվանովիչը:

Հիշեցնենք, որ 2007թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում Եվրո-2008-ի ընտրական փուլի խաղում մրցեց Սերբիայի հավաքականի հետ՝ խաղալով 0։0:

Հոկտեմբերի 11-ին կայանալիք Եվրո-2016-ի Հայաստան - Սերբիա ընտրական հանդիպումը կմեկնարկի 20:00-ին

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով