15:35  ,  8 հոկտեմբերի, 2014

Արաս Օզբիլիսը վերականգնողական փուլ է անցնում լողավազանում (վիդեո)

Մոսկվայի «Սպարտակի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակվում է վերականգնվել ծնկի վիրահատությունից:

24-ամյա ֆուտբոլիստն Instagram-ում տեղադրել է տեսանյոււթ, որում նա քայլում է լողավազանի մեջ: «Օր 24-րդ: Սկսել եմ քայլել լողավազանի մեջ, դա առաջընթաց է»,- գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ վերջերս Օզբիլիսը ենթարկվել էր ծնկի երկրորդ վիրահատությանը: Նա վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում