Անգլիական «Լիվերպուլը» եւ հարձակվող Դանիել Սթարիջը պայմանագիր երկարաձգելու հարցում հասել են համաձայնության, հաղորդում է The Guardian-ը:
«Լիվերպուլը» պատրաստ է բարձրացնել Անգլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը եւ վճարել շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ: Սթարիջը կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդի հետ: Նոր պայմանագրով հարձակվողը «Լիվերպուլում» կմնա մինչեւ 2019-ի ամառը:
Ակումբը մտադիր է նաեւ երկարաձգել պայմանագիրը 34-ամյա Սթիվեն Ջերարդի հետ: Նրա պայմանագիրն ավարտվում է 2015թ. ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում