«Լիվերպուլը» կբարձրացնի Սթարիջի աշխատավարձը

10:08   2 հոկտեմբերի, 2014

Անգլիական «Լիվերպուլը» եւ հարձակվող Դանիել Սթարիջը պայմանագիր երկարաձգելու հարցում հասել են համաձայնության, հաղորդում է The Guardian-ը:

«Լիվերպուլը» պատրաստ է բարձրացնել Անգլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը եւ վճարել շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ: Սթարիջը կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդի հետ: Նոր պայմանագրով հարձակվողը «Լիվերպուլում» կմնա մինչեւ 2019-ի ամառը:

Ակումբը մտադիր է նաեւ երկարաձգել պայմանագիրը 34-ամյա Սթիվեն Ջերարդի հետ: Նրա պայմանագիրն ավարտվում է 2015թ. ամռանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։