22:58  ,  29 սեպտեմբերի, 2014

Երկրպագուի սպանության պատճառով Հունաստանի առաջնությունների խաղերը տեղի չեն ունենա

Հոկտեմբերի 3-5-ը նախատեսված խաղային մարզաձեւերի Հունաստանի բոլոր առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները տեղի չեն ունենա, հաղորդում է Reuters-ը: Պատճառը մարզասերի սպանությունն էր:

«Հրոդոտոս» - «Էթինիկոս» հանդիպման ժամանակ սեպտեմբերի 15-ին բախվել են երկու թիմերի ֆանատները: Հյուրերի 46-ամյա երկրպագու Կոստաս Կատսոուլիսը բախումների ժամանակ ստացել էր գլխուղեղի վնասվածք եւ երկու շաբաթ կոմայի մեջ էր: Սեպտեմբերի 29-ին նա մահացել է:

Ազգային առաջնությունների հերթական հանդիպումները չանցկացնելու որոշումն ընդունել է Հունաստանի կառավարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում