20:55  ,  29 սեպտեմբերի, 2014

Գյունդոգան. Իմ վերադարձը խաղադաշտ սարերի ետեւում չէ

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Գյունդոգանը պատմել է այն մասին, թե երբ կվերադառնա խաղադաշտ։

«Զգում եմ, որ աստիճանաբար մոտենում եմ նախկին մարզավիճակիս։ Վերադարձս խաղադաշտ սարերի ետեւում չէ։ Ես կարող եմ լիովին վերականգնվել։ Երբ նոր էի վնասվածք ստացել, կարծես՝ 90 տարեկան ծերուկ լինեի։ Այս ընթացքում երբեք չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին, բայց դա ամենավատ զգացումն էր իմ կարերիայում»,- խաղացողի խոսքն է մեջբերում Goal.com–ը։

Հիշեցնենք, որ մեջքի հետ կապված խնդիրների պատճառով Գյունդոգանը բաց է թողել ավելի քան մեկ տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով