19:14  ,  29 սեպտեմբերի, 2014

Միխայիլ Մարկոսովը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի առաջնության Առաջին դիվիզիոնի 12-րդ տուրում «Սիբիրը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով առավելության է հասել «Տոսնոյի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացել է  Միխայիլ Մարկոսովը։ Ընթացիկ առաջնությունում սա 29-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն է։ Նա երկու գնդակ է խփել նաեւ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ նախկինում Մարկոսովը հրավիրված է եղել Հայաստանի հավաքական, սակայն այդպես էլ չկարողացավ միանալ թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում