18:12  ,  29 սեպտեմբերի, 2014

Կարլոս Քեոսեյանը՝ գոլի հեղինակ

Ուրուգվայի առաջնության 7-րդ տուրում «Ատանեսն» արտագնա խաղում 3։0 հաշվով առավելության է հասել «Ռենտիստասի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացել է 26-ամյա ուրուգվայահայ ֆուտբոլիստ Կարլոս Քեոսեյանը, որն անցած մրցաշրջանում «Ատենասի» կազմում անցկացրել է 23 հանդիպում եւ խփել է երեք գնդակ։

Հենակետային կիսապաշտպանի դիրքում հանդես եկող Կարլոս Քեոսեյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման եւ խփել է 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում