17:50  ,  29 սեպտեմբերի, 2014

Ռոնալդուն եւ Մեսին՝ լեգենդար բասկետբոլիստներ (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է  կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքին։

Մասնագետը ասել էր, որ եթե Ռոնալդուին կարելի է համեմատել Մայքլ Ջորդանի, ապա Մեսիին՝ Ուիլթ Չեմբերլենի  հետ։

Չեմբերլենը միակ բասկետբոլիստն է, ով մեկ խաղում վաստակել է 100 միավոր։

Հիշեցնենք, որ «Գրանադայի» հետ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում արգենտինացի 27-ամյա Լիոնել Մեսին խփել է կարիերայի 400-րդ գոլը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում