17:10  ,  29 սեպտեմբերի, 2014

Ռադչենկո. Մովսիսյանի ու Շիրոկովի հետ «Սպարտակի» հարձակման գիծը կլինի ավելի կրեատիվ

Պետերբուրգյան «Զենիթի», Մոսկվայի «Սպարտակի» եւ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Ռադչենկոն խոսել է մոսկովյան ակումբի հարձակման գծի մասին:

«Հավատում եմ, որ Մուրատ Յակինը կկարգավորի թիմի խաղը հարձակման գծում: «Սպարտակը» միշտ չի խաղալու երկրորդ համարով: Հիմա Խուրադոն ու Ձյուբան հիանալի են համագործակցում, սակայն դա քիչ է: Երբ ապաքինվեն Յուրա Մովսիսյանն ու Ռոման Շիրոկովը, կրեատիվությունը կավելանա:

Յակինը դեռ թիմ է կառուցում՝ փնտրելով տարբերակներ ու փորձելով նոր համադրություններ: Այդ պատճառով թիմի խաղում կայունություն չկա»,- Ռադչենկոյի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

43-ամյա Դմիտրի Ռադչենկոն 1992-1996-ը 33 խաղ է անցկացրել Ռուսաստանի հավաքականում, որի կազմում խփել է 9 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում