16:50  ,  29 սեպտեմբերի, 2014

Լրագրողները ֆուտբոլ կխաղան պատգամավորների հետ՝ աջակցելով Հայաստանի հավաքականին

Հայաստանի լրատվամիջոցների եւ Ազգային ժողովի թիմերը ֆուտբոլային խաղ կանցկացնեն հոկտեմբերի 3-ին: «Հրազդան» ստադիոնում կայանալիք խաղով թիմերն իրենց աջակցությունը կհայտեն ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում Եվրո-2016-ի հանդիպում է անցկացնելու սերբերի հետ: Հանդիպումը կսկսվի ժամը 17:00-ին: Մուտքն ազատ է:

Ազգային ժողովի հավաքականում կխաղան խորհրդարանի պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները, իսկ լրագրողների թիմում՝ News.am, Mediamax.am, Sport.am կայքերի, «Հայաստանի Հանրապետություն» թերթի, Առաջին ալիքի, «Արմենիա» եւ «ԱրմՆյուս» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի ու այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում