16:34  ,  29 սեպտեմբերի, 2014

Գվարդիոլա. Կարպինը լեգենդ է

Մոսկվա ժամանած Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասուլիսում անդրադարձել է իսպանական «Մալյորկան» գլխավորող Վալերի Կարպինին:

«Ռուսաստանում Կարպինը լեգենդ է: Նա մի քանի օր եղավ «Բավարիայում»: Մենք խոսեցիքն ֆուտբոլի խնդիրների մասին: Դրանք հետաքրքրում էին թե՛ ինձ, թե՛ Կարպինին: Ես պրոֆեսոր չեմ, որպեսզի նրան վերաբերվեմ ինչպես ուսանողի: Վալերին իմ կոլեգան է: Նրան հաջողություն եմ մաղթում մարզչական կարիերայում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում «Բավարիան» սեպտեմբերի 30-ին Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղ է անցկացնելու Ռուսաստանի չեմպիոն ԲԿՄԱ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում