15:56  ,  29 սեպտեմբերի, 2014

«Ռեալն» ու «Միլանն» ընկերական խաղ կանցկացնեն դեկտեմբերի 30-ին

Մադրիդի «Ռեալն» ու իտալական «Միլանն» ընկերական խաղ կանցկացնեն դեկտեմբերի 30-ին, հաղորդում է Marca-ն:

Հանդիպումը կկայանա Դուբայի 50 հազար նստատեղ ունեցող ստադիոնում, որի սեփականատերը Fly Emirates ընկերությունն է: Fly Emirates-ը «Ռեալի» ու «Միլանի» տիտղոսային հովանավորն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում