15:33  ,  29 սեպտեմբերի, 2014

Եվրոպայի լիգա. Գեւորգ Հովհաննիսյանը կաշխատի Մոսկվայի «Դինամոյի» խաղում

Հայաստանը ներկայացնող Գեւորգ Հովհաննիսյանը կաշխատի Մոսկվայի «Դինամոյի» եւ հոլանդական ՊՍՎ-ի միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում: Հովհաննիսյանը կկատարի հանդիպման տեսուչի պարտականությունները, իսկ գլխավոր մրցավարը կլինի լեհ Մարցին Բորսկին հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Դինամո» - ՊՍՎ խաղը կկայանա հոկտեմբերի 2–ին «Խիմկի Արենա» ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում