15:16  ,  29 սեպտեմբերի, 2014

«Յուվենտուսը» նոր պայմանագիր կառաջարկի Տեւեսին

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է երկարաձել արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսի հետ գործող պայմանագիրը, տեղեկացնում է Tuttosport-ը:

30-ամյա արգենտինացուն կառաջարկվի նոր պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչեւ 2018-ի ամառը: Այժմ Տեւեսը «Յուվենտուսում» ստանում է տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձ եւ A Սերիայի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Դանիելե Դե Ռոսիից եւ Գոնսալո Իգուաինից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 5 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում