14:58  ,  29 սեպտեմբերի, 2014

Անգլիացի երկրպագուն «Լեգոյով» կառուցել է «Նորվիչի» ստադիոնը (ֆոտո)

Բրիտանացի երկրպագու Ստիվ Ռիկսը «Լեգոյով» կառուցել է անգլիական «Նորվիչ» ֆուտբոլային ակումբի ստադիոնը: «Կարոու Ռոդ» ստադիոնի պատկերը ստանալու համար Ռիկսից պահանջվել է 3 շաբաթ: Նա օգտագործել է Lego-ի մոտ 2000 կտոր:

Առաջիկայում այս ստադիոնը կհանվի վաճառքի, հաղորդում է norwichadvertiser24.co.uk-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում