12:44  ,  29 սեպտեմբերի, 2014

Պիկե. Կատալոնիան պետք է անկախանա Իսպանիայից

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն կիսել է Կատալոնիայի նախագահ Արտուր Մասի կարծիքը: Վերջերս նախագահը La Sexta ալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Կատալոնիան պետք է անկախանա Իսպանիայից:

«Երբ դու ունես Մասի պես նախագահ, ապա դա իսկական շքեղություն է: Շնորհակալություն La Sexta-ին՝ նրա հետ հարցազրույցի համար: Թող այդ մասին լսի ամբողջ Իսպանիան»,- Պիկեի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ Պիկեն հայտարարել էր, որ չի հրաժարվի Իսպանիայի հավաքականում հանդես գալուց, եթե Կատալոնիան անկախանա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում