00:38  ,  29 սեպտեմբերի, 2014

A Սերիա. «Սամպդորիան»՝ լավագույն եռյակում

Իտալական A Սերիայի 5-րդ տուրում կայացավ Ջենոայի դերբին: «Ջենոան» ընդունեց «Սամպդորիային» եւ պարտվեց նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը 75-րդ րոպեին խփեց իտալացի 22-ամյա հարձակվող Մանոլո Գաբիադինին:

Այս հաղթանակից հետո «Սամպդորիան» 11 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Առաջատարներ «Յուվենտուսն» ու «Ռոման» ունեն 15-ական միավոր:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր 

«Ջենոա» - «Սամպդորիա»` 0:1

Մանոլո Գաբիադինի, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում