20:54  ,  27 սեպտեմբերի, 2014

«Մոնակոն» պարտվեց, ՊՍԺ-ն դարձյալ միավորներ կորցրեց

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Թուլուզի» հետ:

8-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, իսկ 33-րդ րոպեին ֆրանսիացի 21-ամյա կիսապաշտպան Ժան-Կրիստոֆ Բաեբեկը խփեց ՊՍԺ-ի պատասխան գոլը:

Լորան Բլանի թիմը ընթացիկ առաջնությունում խաղաց 5-րդ ոչ ոքին եւ 14 միավորով «Բորդոյի» ու «Սենտ Էթյենի» հետ բաժանում է 2-4-րդ տեղերը:

«Մոնակոն» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Նիցային»: Ֆրանիայի փոխչեմպիոնը 10  միավորով 12-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Թուլուզ» - ՊՍԺ՝ 1:1

Վիսամ Բեն-Յեդերը 8 - Ժան-Կրիստոֆ Բաեբեկ 33

«Մոնակո» - «Նիցա»՝ 0:1

Կառլոս Էդուարդո 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով