Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էզեկյել Լավեսին չի կարողանա խաղադաշտ դուրս գալ երեք շաբաթ: Արգենտինացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել այս շաբաթ կայացած «Կանի» դեմ Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի խաղում: Վնասվել է Լավեսիի ծնկատակի ջիլը, հաղորդում է tuttomercatoweb-ը:
ՊՍԺ-ում վնասվածքներ ունեն եւ առայժմ թիմին չեն կարողանում օգնել առաջատարներ Զլատան Իբրահիմովիչը եւ Տիագո Սիլվան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում