Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն առաջիկա մենամարտում բրիտանացի Փոլ Սմիթին պարտվելու դեպքում, կկորցնի ոչ միայն չեմպիոնական գոտին, այլ նաեւ անձնական մարզիչ Ուլի Վեգներին:
«Ասում եմ քեզ՝ Արթուր, եթե պարտվես Սմիթին, ես հրաժարական կտամ: Ես այլեւս չեմ կարողանա մոտիվացնել քեզ, իսկ մեր հրաժեշտը միայն տխրություն կբերի ինձ»,- Ուլի Վեգների խոսքը մեջբերում է Bild-ը:
Արթուր Աբրահամը խոստացել է հուսախաբ չանել մարզիչին:
«Եթե հեռանա Վեգները, ես էլ կհետեւեմ նրան: Իսկ ինձ համար դեռ վաղ է ավարտել մարզիկին կարիերան: Մնում է հաղթել Սմիթին»,- ասել է Աբրահամը:
Սմիթի դեմ մենամարտը Աբրահամը կանցկացնի սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում