16:55  ,  26 սեպտեմբերի, 2014

Ռամզան Կադիրովը ցավակցել է Գրիշա Սիմոնյանի ընտանիքին

19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին եւ ընկերներին ցավակցել է Չեչնիայի նախագահ, Գրոզնիի «Թերեկ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը:

«Իմացա տխուր նորությունը: Մահացել է Գրիշա Սիմոնյանը: Իմանալով նրա պատմության մասին՝ շատերն անտարբեր չեղան: «Թերեկ» ֆուտբոլային ակումբը պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց նրա հետ: Մենք Գրիշային ուղարկեցինք բուժվելու Գերմանիա, ցույց տվեցինք անհրաժեշտ օգնություն: Օրերս Գրիշան վիրահատվել էր եւ արհեստական կոմայի մեջ էր: Պայքարում էին նրա կյանքի համար: Ցավակցում եմ Գրիշային ընտանիքին, ընկերներին»,- Ինստագրամում գրել է Ռամզան Կադիրովը:

Գրիշա Սիմոնյանը գլխի վնասվածք էր ստացել չորս տարի առաջ ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Հետագայում նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քացկեղ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում