20:18  ,  25 սեպտեմբերի, 2014

Օլիմպիական չեմպիոն Եվգենի Գոմելսկին Երեւանում քննարկել է հայկական բասկետբոլի զարգացման ուղիները

Մոտ ապագայում Հայաստան կժամանեն բասկետբոլի բարձրակարգ ռուս մասնագետներ, որոնք առկա մարզաբազաների, դրանց հնարավորությունների ուսումնասիրություններից հետո, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ կսկսեն հնարավոր ծրագրերի իրագործումը: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի եւ Ռուսաստանի բասկետբոլի «Դինամո» կենտրոնական ակումբի պատվավոր նախագահ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Գոմելսկու, գործադիր տնօրեն Սերգեյ Սկորոչկինի եւ բասկետբոլի տղամարդկանց Մոսկվայի «Դինամո» ակումբի նախագահ Գոռ Խեչոյանի հանդիպմանը, որը կայացել է Երեւանում, հաղորդում են Սպորտի նախարարությունից:

Հյուրերը ներկայացրել են առաջարկություններ ու ծրագրեր Հայաստանում երեխաների համար բասկետբոլի մասնագիտացված դպրոց հիմնելու վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնել այդ նպատակով հայ մասնագետներին ցուցաբերել մեթոդական եւ մարզչական աջակցություն, ինչպես նաեւ օգնել կազմակերպել ամենամյա միջազգային մրցաշարեր Հայաստանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում