Ծնկահոդի վիրահատությունից հետո ապաքինվող Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նոր հրապարակում է արել Instagram-ում՝ տեղադրելով ոտքի լուսանկարը։
«Iron Man կամ Robo Cop՝ անվանեք ինչպես կուզեք։ Կա առաջընթաց։ Ավելի լավ եմ քնում»,- գրել է 24-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում վնասվածք ստանալուց հետո Օզբիլիսը երկրորդ անգամ է վիրահատվել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում