«Օլիմպիակոսը» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Հունաստանի գավաթի խաղարկությունում: Խմբային փուլի առաջին տուրում Հունաստանի չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Պանախաիկիին»: Խաղի միակ գոլը գրանցվեց 74-րդ րոպեին, երբ դաշտի տերերի խաղացողը գրավեց սեփական դարպասը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ընդմիջմանը: Ամենայն հավանականությամբ, Ղազարյանը վնասվածք ստացավ, քանի որ նա կաղալով հեռացավ խաղադաշտից:
Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսը» Ղազարյանին չի հայտավորել Չեմպիոնների լիգայում, իսկ Հունաստանի առաջնությունում հայ կիսապաշտպանը ոչ միշտ է դուրս գալիս խաղադաշտ: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Երեւանում Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու սերբերի հետ:
Հունաստանի Գավաթ, առաջին տուր
«Պանախաիկի» - «Օլիմպիակոս»՝ 0:1
Կարգաս, 74 (ինքնագոլ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում