Գեւորգ Ղազարյանը մասնակցեց «Օլիմպիակոսի» հաղթական խաղին

21:57   23 սեպտեմբերի, 2014

«Օլիմպիակոսը» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Հունաստանի գավաթի խաղարկությունում: Խմբային փուլի առաջին տուրում Հունաստանի չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Պանախաիկիին»: Խաղի միակ գոլը գրանցվեց 74-րդ րոպեին, երբ դաշտի տերերի խաղացողը գրավեց սեփական դարպասը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ընդմիջմանը: Ամենայն հավանականությամբ, Ղազարյանը վնասվածք ստացավ, քանի որ նա կաղալով հեռացավ խաղադաշտից: 

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսը» Ղազարյանին չի հայտավորել Չեմպիոնների լիգայում, իսկ Հունաստանի առաջնությունում հայ կիսապաշտպանը ոչ միշտ է դուրս գալիս խաղադաշտ: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Երեւանում Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու սերբերի հետ:

Հունաստանի Գավաթ, առաջին տուր

«Պանախաիկի» - «Օլիմպիակոս»՝ 0:1

Կարգաս, 74 (ինքնագոլ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։