Լոնդոնի «Չելսիի» ուգանդացի երկրպագու Ֆարադ Մուսանան կորցրել է գիտակցությունը, երբ Անգլիայի առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գրավել է նախկին թիմի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: 24-ամյա Մուսանային տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել: Մուսանան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր եւ հանդես էր գալիս Ուգանդայի «Սիմբա» թիմում, հաղորդում է kawowo-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում