18:55  ,  22 սեպտեմբերի, 2014

Նավասը կփոխարինի Կասիլյասին

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարպասապահի դիրքը կվստահի կոստառիկացի Կեյլոր Նավասին, հաղորդում է Marca-ն։

Սեպտեմբերի 23-ին Արքայական թիմի մրցակիցը կլինի «Էլչեն»։ Նախորդ չորս տուրերում «Ռեալի» դարպասը պաշտպանել է Իկեր Կասիլյասը, որը բաց է թողել ութ գնդակ։ Իսպանացի դարպասապահը մասնակցել է նաեւ «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին հանդիպմանը։ 

Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային կփոխարինի մեքսիկացի Չիչարիտոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում