21:32  ,  15 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ գոլ խփել «Արսենալին», սակայն ամենակարեւորը հաղթանակն է

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ խաղին նվիրված մամուլի ասուլիսին։

«Իհարկե, ցանկանում եմ աչքի ընկնել տնային խաղում, սակայն ամենակարեւորը հաղթանակն է։ Շատ հետաքրքիր խաղ է սպասվում։ Առաջին անգամ չենք հանդես գալու առանց հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների։

Շատ լավ է, որ Կագավան վերադարձել է։ Առաջին խաղում լավ էինք համագործակցում։ Հույս ունեմ, որ «Արսենալի» հետ ամեն ինչ ավելի լավ կլինի»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Արսենալ» խաղը կկայանա սեպտեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում