17:44  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Վարշամ Բորանյանը մնաց առանց մեդալի

Հայաստանը ներկայացնող Վարշամ Բորանյանը չկարողացավ մեդալ նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգում:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում գյումրեցի ըմբիշը հանդիպեց ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ՝ պարտվելով 0:10 հաշվով: Գոտեմարտը տեւեց 20 վայրկյան: Վարշամ Բորանյանը վնասվածքի պատճառով չէր կարողացել ավարտել թուրք Յունուս Օզելի դեմ կիսաեզրափակիչի գոտեմարտը եւ ադրբեջանցու դեմ հանդես եկավ ցավազրկումով:

Հիշեցնենք, որ նախորդ մենամարտերում Բորանյանը հաղթել էր իտալացի Վիտո Աբրեսկիային (9:0), ուզբեկ Դիլշոջոն Տուրդիեւին (10:2) եւ ղազախ Դեմեու Ժադրաեւին (2:1):

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում