17:38  ,  10 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերսկսել մարզումները

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիայի դեմ խաղում, դեռ չի վերսկսել մարզումները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

25-ամյա ֆուտբոլիստը հանդիպումից անմիջապես հետո միացել է գերմանական ակումբին, որը սեպտեմբերի 9-ին մարզում է անցկացրել, սակայն բժիշկները չեն թույլատրել կիսապաշտպանին մասնակցել դրան։ Այժմ Մխիթարյանը գտնվում է «Բորուսիայի» բժիշկների վերահսկողության տակ։

Սեպտեմբերի 10-ին նա անցել է դեղորայքային եւ ֆիզիոթերապեւտիկ կուրս, սակայն սեպտեմբերի 11-ին վերջնական բուժումից հետո միայն պարզ կդառնա, թե երբ Հենրիխը կկարողանա վերսկսել մարզումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս