16:38  ,  3 սեպտեմբերի, 2014

Վան Գալը փորձում է խստացնել կարգապահությունը «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարգադրել է ֆուտբոլիստներին հանդիպումից մեկ օր առաջ հանձնել բջջային հեռախոսները, հաղորդում է Daily Mail-ը։

Հոլանդացի մասնագետը նման քայլի է դիմել թիմում կարգապահությունը խստացնելու համար։ Բացի այդ, Վան Գալը տուգանք է սահմանել բոլոր նրանց համար, ովքեր կուշանան նախաճաշից կամ ընթրիքից։ Անգլիական ակումբի ղեկավարությունը նաեւ 500 հազար եվրո է ծախսել Կարինգտոնում գտնվող մարզաբազայում տեսախցիկներ տեղադրելու համար։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի երրորդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում