16:16  ,  3 սեպտեմբերի, 2014

GQ. Լյուիս Հեմիլթոնը՝ տարվա մարզիկ

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը GQ ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա մարզիկ, փոխանցում է GQ-ի կայքը։

Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանում նա իր թիմակից Նիկո Ռոսբերգի հետ պայքարում է առաջին տեղի համար ընդհանուր հաշվարկում։

Հիշեցնենք, որ 2013-ին տարվա լավագույն մարզիկ անվանակարգում հաղթել էր բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում