14:55  ,  3 սեպտեմբերի, 2014

Բրազիլիայի հավաքականի լեգենդը կաշխատի Հնդկաստանում

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Զիկոն կաշխատի «Գոա» ակումբում, որը հանդես է գալիս Հնդկաստանի առաջնությունում, հաղորդում է Indiatimes.com-ը։

Բրազիլացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է չորս ամսով։ Սպասվում է, որ Զիկոն Հնդկաստան կժամանի սեպտեմբերի վերջնամասում։ Մինչ այդ 61-ամյա մասնագետն աշխատում էր քաթարյան «Ալ Ղարաֆ» ակումբում, որտեղից հեռացել է հունվարին։

Հիշեցնենք, որ Զիկոն կարիերայի ընթացքում աշխատել է հունական «Օլիմպիակոսում» եւ Ճապոնիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում