13:55  ,  3 սեպտեմբերի, 2014

Վան Գալ. Ցանկանում էի գլխավորել Անգլիայի լավագույն ակումբը, ոչ թե «Տոտենհեմը»

Չեմ զղջում «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու մասին։ Գիտեի, որ հեշտ չի լինելու, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը՝ խոսելով անգլիական ակումբը գլխավորելու որոշման մասին։

«Իրավիճակը սպասվածից ավելի ծանր չէ։ Իհարկե, կարող էի ավելի հեշտ տարբերակ ընտրել։ Եթե գնայի «Տոտենհեմ», ապա ավելի հեշտ կլիներ։ Սակայն որոշեցի ընտրել ամենաբարդ մարտահրավերը, որը կարող է լինել ֆուտբոլում։

Ցանկանում էի գլխավորել Անգլիայի համար մեկ ակումբը, ոչ թե «Տոտենհեմը»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է tribalfootball.com-ը։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի երրորդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի երկու միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում