09:52  ,  1 սեպտեմբերի, 2014

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. Կագավան շատ էր ցանկանում վերադառնալ Դորտմունդ

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Յանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Բորուսիա»:

«Կագավան ստեղծագործական բնույթի տեխնիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա ինքնուրույն կարող է իր հետեւից տանել թիմակիցներին եւ թելադրել խաղի ռիթմը: Նա շատ էր ցանկանում վերադառնալ «Բորուսիա»: Մենք վստահ ենք, որ մեր թիմում Կագավան կգտնի հանգստություն, հարգանք եւ խաղային ժամանակ, որի կարիքը զգում է: Երկու տարվա ոչ մշտական ելույթներից հետո նա դարձյալ կցուցադրի իր լավագույն խաղը»,- «Բորուսիայի» գործադիր տնօրենի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Կագավայի տրանսֆերի համար գերմանական ակումբը վճարել է 8 միլիոն եվրո: Կողմերը կնքել են չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում